Մելիքսեթ Պողոսյանը որոշել է մինչև վերջին շունչը պայքարել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած որոշում է կայացվել, որ Սյունիքի մարզպետն ու տեղակալները պետք է հեռանան, անցած շաբաթ էլ մարզի ՔՊ-ի միջոցով մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին փոխանցել են, որ պետք է հեռանա, սակայն նա որոշել է մինչեւ վերջին շունչը պայքարել եւ դիմում գրելու փոխարեն իրեն գցել է գյուղեգյուղ։
Փոխմարզպետ Կարո Ավանեսյանի հետ այցելում է սահմանային համայնքներ, մարզպետարանը հաղորդագրություններ է տարածում, թե մարզում յուրաքանչյուր խնդիր՝ Մեղրիից մինչեւ Գորայք, մարզպետի ուշադրության կենտրոնում է, տեսանյութեր են հրապարակում, թե ինչպես են բնակիչները շփվում նրա հետ։
Մարզպետն ուզում է իշխանություններին ստիպել, որ հրաժարվեն իրեն ազատելու մտքից, քանզի մարզում ինքն ընդունելի պաշտոնյա է։ ՔՊ-ում ասում են՝ զուր ջանքեր են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: