ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ՝ Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին աջակցելու համար
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի 24 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ՝ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությանն աջակցելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
Բելառուսի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն ազդել են հանրապետության պաշտպանության նախարարի եւ անվտանգության խորհրդի պետքարտուղարի վրա։
Բացի այդ, դրանք ազդել են երկրի երկու խոշոր պետական բանկերի վրա:
Ինչպես հայտնում է ТАСС-ը, ԱՄՆ պատժամիջոցների տակ են հայտնվել նաեւ բելառուսական պաշտպանական արդյունաբերության մի շարք ձեռնարկություններ։
«Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակը պատժամիջոցներ է կիրառում բելառուս 24 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ՝ ներխուժմանը Բելառուսի աջակցության եւ օգնության համար»,- ասվում է փաստաթղթում։
Նշվում է, որ պատժամիջոցների տակ են հայտնվել պաշտպանական արդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, երկրի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը եւև Անվտանգության խորհրդի քարտուղար, գլխավոր շտաբի նախկին պետ Ալեքսանդր Վոլֆովիչը։
Հիշեցնենք, լրատվամիջոցների տվյալներով՝ ռուսական զորքերը Բելառուսի տարածքից մտել են Չերնոբիլի ատոմակայանին հարող տարածք։ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշենկոն հայտարարել է, որ մարտերն ընթանում են ատոմակայանին բավականին մոտ։