Երեկ ռուսական զորքերը գրավել են Չեռնոբիլի ատոմակայանը
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը վերահաստատել է ռուսական զորքերի կողմից Չեռնոբիլի ատոմակայանի գրավումը։
«Ցավոք, ստիպված եմ հայտնել, որ այս պահի դրությամբ Չեռնոբիլի գոտին և Չեռնոբիլի ատոմակայանի բոլոր օբյեկտները ռուսական զինված խմբավորումների վերահսկողության տակ են վերցվել»,- հայտարարել է Ուկրաինայի վարչապետը։
Տեսանյութը՝ այստեղ:
Հրապարակվել է Չեռնոբիլի ատոմակայանում ռուսական զրահատեխնիկայի կադրերը։
Տեսանյութը՝ այստեղ:
Նշենք, որ Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարի խորհրդական Ալյոնա Շևցովան ավելի վաղ հայտարարել էր, որ չճշտված տվյալներով մարտերի արդյունքում ուկրաինացի զինծառայողները կարողացել են հետ նվաճել Չեռնոբիլի ատոմակայանը։