Պուտինն ու Մակրոնը մտքեր են փոխանակել
Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցում անկեղծորեն մտքեր են փոխանակել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ։ ՌԴ ղեկավարը գործընկերոջը տեղեկացրել է հատուկ գործողության պատճառների մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ կազմակերպված հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մտքերի լուրջ և անկեղծ փոխանակում են ունեցել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ»,- ասված է ուղերձում։ .
Նշվում է, որ Պուտինը «սպառիչ բացատրություն է տվել հատուկ ռազմական գործողության անցկացման որոշման պատճառների ու հանգամանքների վերաբերյալ»։
Ղեկավարները պայմանավորվել են կապի մեջ մնալ։