Արյունահեղության ողջ պատասխանատվությունը լինելու է Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ զրույցում հայտնել է, որ հատուկ ռազմական գործողության մասին որոշումն ընդունվել է Կիևի ագրեսիայի և ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինայի տարածքի յուրացման կապակցությամբ, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունում:
«Այս պայմաններում, ինչպես նաև Ռուսաստանի համար անընդունելի ռազմական յուրացման կապակցությամբ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցները որոշում են ընդունել հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հինգշաբթի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ հանգամանքները “մեզանից պահանջում են վճռական եւ անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին օգնության խնդրանքով»:
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը լինելու է Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա: Նա կոչ է արել ուկրաինացի զինվորականներին չկատարել ուկրաինական իշխանությունների հրամանները, վայր դնել զենքը և գնալ տուն: