ՈՒԵՖԱ-ն կքննարկի ռուսական ակումբների հետագա մասնակցությունը եվրագավաթներին
ՈՒԵՖԱ-ն կքննարկի ռուսական ակումբների հետագա մասնակցությունը եվրագավաթներին՝ հաղորդում է ESPN-ը։ Այս հարցի քննարկումը տեղի կունենա ֆուտբոլային կառույցի Գործադիր կոմիտեի առաջիկա նիստի ժամանակ:
ՖԻՖԱ-ն հետևում է իրավիճակի զարգացմանը: Հիշեցնենք, որ աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փլեյ-օֆֆ փուլի Ռուսաստանի և Լեհաստանի հավաքականների միջև կիսաեզրափակիչ հանդիպումը պետք է անցկացվի Մոսկվայում: Աղբյուրի փոխանցմամբ՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անպայման կտեղափոխվի Սանկտ Պետերբուրգից։
Հիշեցնենք՝ այսօր՝ երեկոյան Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպումը կանցկացնի իսպանական «Բետիսի» հետ։ Մոսկվայի «Սպարտակն» ավելի ուշ կխաղա նույն մրցաշարի 1/8 եզրափակիչում: