«Ֆորմուլա 1»-ը հայտարարություն է տարածել
«Ֆորմուլա 1»-ը հայտարարություն է տարածել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սկսված պատերազմական գործողությունների և Ռուսաստանում նախատեսված Գրան Պրիի վերաբերյալ:
«Ֆորմուլա 1»-ի՝ Ռուսաստանի Գրան Պրին նախատեսված է 2022 թվականի սեպտեմբերի 25-ին։
«Այս պահին սեպտեմբերին նախատեսված Գրան Պրիի վերաբերյալ վերջնական մեկնաբանություն չենք կարող կատարել, սակայն «Ֆորմուլա 1»-ն ուշադիր հետևում է զարգացումներին»,- գրված է մրցաշարի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: