«Շալկեի» մարզաշապիկներից կհեռացվի գլխավոր հովանավոր Gazprom-ի անվանումը
Գերմանական «Շալկեն» պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ թիմի մարզաշապիկներից կհանվի ակումբի գլխավոր հովանավոր Gazprom-ի անվանումը:
Որոշումը պայմանավորված է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների սրմամբ:
«Հաշվի առնելով վերջին օրերի իրադարձությունները, «Շալկեն» որոշել է հեռացնել գլխավոր հովանավորի՝ «GAZPROM»-ի անվանումը թիմի մարզաշապիկներից: Այս որոշումը կայացվել է GAZPROM Germania-ի հետ քննարկումներից հետո:
Այդ անվանման փոխարեն թիմի մարզաշապիկների կրծքավանդակի հատվածում կլինի «Schalke 04» գրությունը»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: