Պուտինն ու Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացման մասին՝ հատուկ ռազմական գործողություն անցկացնելու որոշման համատեքստում: Ինչպես հայտնել են Կրեմլում, զրույցը կայացել է իրանական կողմի նախաձեռնությամբ:
«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ուկրաինայի շուրջ իրադրության զարգացման մասին՝ Դոնբասի հանրապետությունների խաղաղ բնակչության պաշտպանության համար հատուկ ռազմական գործողություն անցկացնելու որոշման համատեքստում ՝ միջազգային իրավունքի նորմերին և ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ բարեկամության և փոխօգնության համաձայնագրերի վերաբերյալ պարտավորություններին համապատասխան»,- հայտնել են Կրեմլում:
Իր հերթին Իրանի նախագահը հասկացրել է անվտանգության ոլորտում ռուսական մտահոգությունները ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ապակայունացնող գործողությունների պատճառով, հավելել են մամուլի ծառայությունում:
Պուտինը և Ռայիսին քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքի կատարման առաջընթացը:
«Քննարկվել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պահպանման և լիարժեք կատարման նպատակով դիվանագիտական ջանքերին վերաբերող հարցեր: Նշվում է, որ ԳՀՀԾ-ի վերաբերյալ վերջնական պայմանավորվածության հասնելը կնպաստի տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: