Շվեդական ակումբը հրաժարվել է ռուսական ակումբին վաճառել իր ֆուտբոլիստին
Շվեդական «Համարբյուն» հրաժարվել է «Լոկոմոտիվին» վաճառել կիսապաշտպան Վիլիոտ Սվեդբերգի տրանսֆերը։ Ակումբի նախագահ Մաթիաս Ֆրիի խոսքերով` դա պայմանավորված է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկով։
«Մենք բոլորս ցնցված ենք այն զարգացումներից, որոնց այժմ ականատես ենք լինում։ Մենք այդ ամենին շատ լուրջ ենք վերաբերվում»,- ակումբի նախագահի խոսքերն է մեջբերում Fotbollskanalen-ը։