Քարդաշյանը Քանյե Ուեսթից անհապաղ ապահարզան է պահանջել
Ռեալիթի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը դատավորին խնդրել է անհապաղ ամուսնալուծել իրեն ռեփեր Քանյե Ուեսթից, հայտնում է TMZ-ն:
Քարդաշյանի խոսքով՝ ինքը խնդրել է Ուեսթին չպատմել հանրությանը ամուսնալուծության մանրամասների մասին, սակայն նա չի լսել կնոջը և բաժանության մասին գրառումներ է հրապարակել սոցիալական ցանցերում։ «Քանյեն շատ անճշտություններ է ասել մեր հարաբերությունների և ծնող լինելու մասին, ինչը մեծ սթրես է առաջացրել», - բացատրել է նա: «Կցանկանայի, որ մեր ամուսնությունը հաջողվեր, բայց հասկացա, որ այն հնարավոր չի լինի փրկել։ Քանյեն համաձայն չէ ինձ հետ, բայց նա կարծես հասկանում է, որ ես ուզում եմ ամուսնալուծվել, նույնիսկ եթե ինքը չի ցանկանում»,- հավելել է նա։
Ամուսնալուծությունից հետո Քարդաշյանը ցանկանում է «կյանքի նոր էջ սկսել»։