Այն, ինչ տեղի է ունենում, հարկադրված քայլ է. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Ուկրաինայում ընթացող ռազմական հատուկ գործողությանը:
Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում, հարկադրված քայլ է: «Որևէ այլ հնարավորություն չէին թողել, որպեսզի այլ կերպ գործենք: Անվտանգության ոլորտում ստեղծել էին այնպիսի ռիսկեր, որ այլ միջոցներով հնարավոր չէր արձագանքել: Բոլոր փորձերը զրոյական արդյունք էին տալիս»,- նշել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ որևէ հարցով հնարավոր չի եղել առաջ շարժվել անգամ մեկ միլիմետր: