Մխիթարյանը պատրաստ է մասնակցել «Սպեցիայի» դեմ խաղին
«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ինչպես հայտնում է Seriaanews-ը, այսօր վերադարձել է հիմնական թիմի մարզումներին։ Նշվում է, որ, բացի Մխիթարյանից, ընդհանուր խումբ են վերադարձել նաև Նիկոլո Զանիոլոն ու Էլդոր Շոմուրոդովը։ Ըստ աղբյուրի՝ շուտով նրանց կմիանա նաև Կառլես Պերեսը։
«Ռոման» փետրվարի 27-ին Ա Սերիայի հերթական տուրի շրջանակներում արտագնա հանդիպում կանցկացնի «Սպեցիայի» հետ։ Այսօրվա դրությամբ Մոուրինյուի թիմը 8-րդն է մրցաշարային աղյուսակում և իր ակտիվում ունի 41 միավոր։