Ուկրաինացի պատգամավորներ կոչ են արել ստեղծել ռազմավարական խորհրդակցությունների խումբ
Յոթ ուկրաինացի պատգամավորներ Ռադային կոչ են արել ստեղծել Ռուսաստանի Դաշնային ժողովի հետ ռազմավարական խորհրդակցությունների խումբ, ասվում է յոթ պատգամավորների՝ Նովինսկու ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Պատգամավորները նաև կոչ են արել Ռադային ստեղծել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի երկու պալատների հետ ռազմավարական խորհրդակցությունների խումբ։
Հինգշաբթի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որոշել է հատուկ ռազմական գործողություն սկսել Ուկրաինայի ապառազմականացման համար։ Ռուսներին ուղղված հեռուստաուղերձում նա ասել է, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։ Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծել է, որ ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայի քաղաքներին ոչ մի հրթիռային, օդային կամ հրետանային հարված չի հասցրել. ռազմական ենթակառուցվածքները, հակաօդային պաշտպանության օբյեկտները, ռազմական օդանավերը և ավիացիան խափանվել են բարձր ճշգրտության զինատեսակներով։ Նախարարությունից վստահեցրել են, որ խաղաղ բնակչությանը վտանգ չի սպառնում։
Մոտ երկու ժամ անց ՊՆ-ն հավելեց, որ ուկրաինացի սահմանապահները «ոչ մի դիմադրություն չեն ցուցաբերում», ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացվել են, իսկ ռազմաօդային բազաների ռազմական ենթակառուցվածքը շարքից դուրս է եկել ։
Օտարերկրյա ԶԼՄ-ների տեղեկությունները Ուկրաինայի օդային տարածքում իբր խոցված ռուսական ինքնաթիռի մասին հերքել է ռազմական գերատեսչությունը։