Մի շարք երկրներ հետ են կանչել Մոսկվայում իրենց դեսպաններին
Հաշվի առնելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Լատվիան հետ է կանչել Մոսկվայում իր դեսպաններին՝ խորհրդակցություններ անցկացնելու համար։ Խորվաթիան նույնպես հետ է կանչել Մոսկվայում և Մինսկում իր դեսպաններին։
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն էլ հանձնարարել է խորհրդակցությունների հրավիրել ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովին։
ԵՄ արտաքին գործերի ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն դեսպանի հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի գործողությունները և պահանջել անհապաղ դուրս բերել բոլոր ուժերն Ուկրաինայի տարածքից։
Խորհրդակցությունների են հրավիրվել նաև Ռուսաստանի դեսպանները Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Հունգարիայում, Ճապոնիայում։