Ուկրաինան առաջարկում է վերադառնալ խաղաղության ուղի․ Զելենսկի
Կիևն առաջարկում է վերադառնալ խաղաղության ուղի, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ուկրաինան չընտրեց պատերազմի ուղին, բայց Ուկրաինան առաջարկում է վերադառնալ դեպի խաղաղության ճանապարհ», – ասել է ՈՒկրաինայի նախագահը իր տեսաուղերձում։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժողովրդին ուղղված իր հատուկ ուղերձում հայտարարել էր Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա վստահեցրել էր, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում Ուկրաինայի օկուպացիան, միայն ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։