ԵՄ-ն քննարկում է Բելառուսի դեմ պատժամիջոցների հարցը
Եվրամիության առաջնորդները հինգշաբթի Բրյուսելում կայանալիք արտահերթ գագաթնաժողովի ժամանակ կքննարկեն Բելառուսի դեմ հնարավոր պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ պայմանավորված Ուկրաինայի հակամարտությամբ, լրագրողներին հայտնել է եվրոպական բարձրաստիճան աղբյուրը։
«Բելառուսը ներգրավված է այս ճգնաժամի մեջ, և դա կլինի գագաթնաժողովի կարևոր մասերից մեկը»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք կդիտարկվեն հակաբելառուսական պատժամիջոցներ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գագաթնաժողովի ընթացքում կհամաձայնեցվի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների երկրորդ փաթեթը՝ կապված Ուկրաինայում գործողության հետ։Փետրվարի 21-ին նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում հայտարարեց, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ինքնիշխանությունը, և ստորագրեց հրամանագրերը։ Երկրի ղեկավարը հանձնարարել է ապահովել Հանրապետություններում խաղաղության պահպանումը։ Ինչպես պարզաբանել է նախագահը, ինքը նման որոշում է կայացրել, քանի որ արյունահեղության, բռնության և անօրինականության ուղին բռնածները Դոնբասի հակամարտության այլ լուծում չեն ճանաչում, բացի ռազմականից։
ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ զինված ուժերը ոչ մի հրթիռային օդային կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին։ Միաժամանակ նախարարությունը պարզաբանել է, որ խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։