Ճապոնիայի վարչապետը դատապարտել է ռուսական գրոհը
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան դատապարտել է Ռուսաստանի ռազմական գործողություններն Ուկրաինայում։ Նա հայտարարել է, որ իր երկիրը արագ պատասխան կտա՝ ԱՄՆ-ի եւ մյուս դաշնակիցների հետ համատեղ, տեղեկացնում է «Голос Америки»-ն։
«Ռուսաստանի ներխուժումը սպառնալիքի տակ է դնում միջազգային կարգի հիմնական սկզբունքը, որն արգելում է ուժի միակողմանի կիրառումը՝ ստատուս-քվոն փոխելու նպատակով։ Մենք վճռականապես դատապարտում ենք Ռուսաստանին, եւ մենք արագ պատասխան կտանք ԱՄՆ-ի եւ արեւմտյան այլ երկրների հետ համագործակցությամբ»,- ասել է նա Տոկիոյի իր պաշտոնական նստավայրում։
Այլ երկրների շարքում հարձակումը դատապարտել են Իսպանիան, Ֆրանսիան, Ավստրալիան եւ Իտալիան։ Գերմանիան եւ Թուրքիան Ուկրաինայում իրենց քաղաքացիներին հորդորել են մնալ անվտանգ վայրերում։