Երգչուհի Շերը մեկնաբանել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը
Երգչուհի Շերը մեկնաբանել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը եւ իր հետեւորդների պատմել, թե ինչու է այս երկիրն այժմ այդքան կարեւոր ԱՄՆ-ի համար։ Նրա խոսքով՝ ինքնիշխան երկրները կլանելը Եվրոպան կդարձնի փոքր եւ անպաշտպան։
«Ռուսաստանը, Չինաստանի, Սաուդյան Արաբիան ցանկանում են մեզ ծնկի բերել։ Եվ հիանալի հնարավորություն են տեսնում»,- Twitter-ում գրել է Շերը։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն առավոտյան ժամը 05:50-ին ռուսներին հասցեագրված ուղերձում հայտնել է, որ Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել։
«Հանգամանքները մեզնից վճռական եւ անհապաղ գործողություններ են պահանջում: Դոնբասի ժողովրդական հանրապետություններն օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ մասի 51-րդ հոդվածի եւ ի կատարումն Դաշնային ժողովի կողմից վավերացված ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի հետ բարեկամության եւ փոխօգնության մասին պայմանագրերի, ես որոշում եմ կայացրել հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին»,- հեռուստաուղերձում ասել է Պուտինը։