Թուրքիայի ԱԱԽ–ն ՌԴ–ի գործողությունները միջազգային իրավունքի խախտում է համարել
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը նախագահ Էրդողանի գլխավորությամբ Ուկրաինայի զարգացումների հետ կապված արտահերթ նիստ է անցկացրել։
Թուրքական Anadol–ի փոխանցմամբ՝ նիստի ավարտին հայտարարություն է տարածվել, որ Ռուսաստանի հարձակումը միջազհային իրավունքի խախտում է եւ անընդունելի։
Հանդիպմանը շեշտվել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, քաղաքական միասնության ու ինքնիշխանությանը։