Ռազմական գործողություններն անընդունելի են. Էրդողանը՝ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է ռուս–ուկրաինական համակարտությանը։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե Ուկրաինայում ռազմական գործողությունները աընդունելի են։ «Մենք այդ գործողությունները տեսնում ենք որպես միջազգային իրավունքի խախտում, տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ուղղված հարված։ Ուկրաինայում ապրող մեր քաղաքացիների, թաթար եղբայրների եւ բոլոր բնակիչների կյանքի անվտանգության համար մեր ձեռքից եկածը կանենք։ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի՝ իր տարածքային ամբողջականությունը պահպանելու համար պայքարին։ Դա մի քիչ առաջ պարոն Զելենսկիի հետ հեռախոսազրույցում էլ շեշտեցի։
Մենք կրկնում ենք մեր կոչը, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խնդիրները պետք է լուծվեն Մինսկի համաձայնագրի շրջանակներում։ Դա էլ պարոն Պուտինի հետ հեռախոսազրույցում եմ իրեն ասել»,–հայտարարել է Էրդողանը։