Իրանի ԱԳ նախարար․ Ուկրաինայում իրավիճակը ՆԱՏՕ-ի սադրանքների հետևանքն է
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակը ՆԱՏՕ-ի սադրանքների հետեւանքն է եւ կոչ է արել կենտրոնանալ հարցի քաղաքական եւ ժողովրդավարական լուծումների վրա։
«Ուկրաինական ճգնաժամի արմատը ՆԱՏՕ-ի սադրանքների մեջ է ։ Մենք չենք կարծում, որ պատերազմի անցնելը լուծում է ։ Անհրաժեշտ է հրադադարի ռեժիմ հաստատել եւ քաղաքական եւ ժողովրդավարական լուծում գտնել», - գրել Է նա Twitter-ում: