Էրդողանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Ուկրաինայում իրադարձությունների պատճառով
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում՝ Ուկրաինայում իրադարձությունների հետ կապված, տեղեկացնում է «Սաբահ» թերթը։
«Համաձայն վերջին լուրերի՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նախագահական համալիրում Անվտանգության խորհրդի նիստ է գումարում։ Նիստի ընթացքում գնահատական է տրվելու Ուկրաինայի իրավիճակին։ Ակնկալվում է, որ գագաթաժողովից հետո Թուրքիայի նախագահը հանդես կգա հայտարարությամբ»,- տեղեկացրել է թերթը։