Երևանից դեպի Կիև և Կրասնոդար չվերթները դեռևս չեն չեղարկվել
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից այսօր՝ փետրվարի 24-ին՝, ժամը 19։05-ին եւ 23։25-ին, դեպի Կրասնոդար երկու չվերթ է լինելու։ Ժամը 20։40-ին չվերթն է նախատեսված նաև դեպի Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ։
ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանն ասել է, որ այս պահի դրությամբ ավիաընկերությունները չվերթները չեղարկելու վերաբերյալ հայտեր չեն ներկայացրել։
«Քանի որ ավիաընկերություններն արտերկրյա են, իրենք պետք է չեղարկեն չվերթները եւ տեղեկացնեն մեզ։ Իրավիճակը փոփոխական է ու մեզնից կախված չէ։ Այսինքն՝ կարող է նոր օդանավակայան կամ օդային տարածք փակվի ու որն էլ կազդի մեզ վրա», ասել է Լ. Աղաբելյանը։
Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առավոտյան ժամը 05.50-ին ռուսաստանցիներին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել: