Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակման հետևանքով կրած առաջին կորուստները. զոհեր, վիրավորներ եւ ոչնչացված օդանավ
Ուկրաինայի Ազգային ոստիկանության տվյալներով՝ առավոտյան ժամը 8-ի դրությամբ Ուկրաինայում կան նոր ռուսական ագրեսիայի առաջին զոհերը։ Այս մասին հայտնել է ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն՝ վկայակոչելով Ազգային ոստիկանության, ՆԳՆ օպերատիվ տեղեկատվությունը։
«Բրովարսկոյ, թիվ 161 զինվորական ավան․ ավիահարվածի ժամանակ այրվել է շենք, եւ 4 հարկանի տունը, մասամբ վնասվել են 3-րդ եւ 4-րդ հարկը, զինվորականներն իրականացնում են տարհանում, աշխատում է ԱԻՆ պետական ծառայությունը եւ շտապօգնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կա մեկ զոհ, մեկ վիրավոր եւ եւս 5 տուժած, ավելի մանրամասն տեղեկատվություն կտրվի լրացուցիչ», - հայտնել է նա։
Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքում վնասվածքներ են ստացել մեկ երեխա եւ երեք քաղաքացիական անձ։
Առավոտյան ժամը 9-ի դրությամբ ՆԳՆ-ն հայտնել է նոր զոհերի մասին․
Օդեսայի մարզի Պոդոլսկ քաղաքի 0173 զորամաս․ գնդակոծումներ, 6 զոհ, 7 վիրավոր, 19-ն անհետ կորել են։
Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքում գնդակոծման հետեւանքով մեկ մարդ է զոհվել, երկուսը վիրավորվել են։
Բացի այդ, Պետական սահմանապահ ծառայության տվյալներով, Խերսոնի մարզում զոհվել է ուկրաինացի սահմանապահ։
Կոնոտոպի շրջանում գնդակոծման տակ մեքենա է հայտնվել․ արդյունքում երեխա եւ կին է տուժել։
Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքում երեք հարված են հասցրել 17 տանկային ԲՌ-ների կառախմբին, Կրասնոպոլի 4608 մարտական հերթապահության դիրք, անօդաչու թռչող սարքից հարված։
Գնդակոծվել է Ինգուլեց գետի կամուրջը։
Այլ տարածաշրջանների վերաբերյալ տեղեկատվությունը հետեւյալն է՝
Կիեւի մարզ՝ Վասիլկովսկի, Բորիսպոլսկի, Բրովարսկի, Պոլեսսկի շրջաններ. պայթյունների մասին տեղեկություններ։
Կիեւի մարզ՝ Ռեվնոյե գյուղ․ զորամասի գնդակոծություն
Վոլինսկի մարզ՝ Լուցկ քաղաք ․ պայթյունների մասին տեղեկություններ
Օդեսա՝ լոկատորի պայթյուն օդանավակայանի մոտ
Օդեսայի մարզ՝ Պոդոլսկ քաղաք ․ Մերձդնեստրիայից 2 ինքնաթիռ է թռչել, զորամասի գնդակոծություն
Զապորոժյե՝ պայթյուն օդանավակայանի մոտ
Զապորոժյե՝ ծայրամասում զորամասի գնդակոծություն
Չերնիգովի մարզ՝ Նովգորոդ-Սեւերսկի շրջանի Նիկոլաեւկա գյուղից Ռուսաստանի կողմից մոտեցող տեխնիկա են նկատել
Լվովի մարզ՝ Բատյատիչի գյուղ ․ պայթյուններ են լսվում
Լվովի մարզ՝ Բրոդի քաղաք․ երեք պայթյուն երկու զորամասում
Լվովի մարզ՝ Նովի Կալինով գյուղ․ գնդակոծվել է քսանյութերի բազան
Պոլտավայի մարզ՝ Միրգորոդ քաղաք․ երկու հրթիռների պայթյուն
Կիրովոգրադի մարզ՝ Զնամենկա քաղաք․ զորամասի գնդակոծություն
Չերնիգովի մարզ՝ Ուկրաինայի ԱԻ պետական ծառայության օդանավակայան․ վնասվել է լոկատորը, կան զոհեր
Խերսոնի մարզ՝ Չոնգար եւ Կալանչակ քաղաքներ․ զորամասի գնդակոծություն
Խերսոնի մարզ՝ Կալանչակ․ սահմանապահների գնդակոծություն
Խերսոնի մարզ՝ Ազով Գենիչեսկի պահակետ․ Մելիտոպոլ քաղաքի ուղղությամբ ՌԴ-ի ռազմական տեխնիկա է շարժվում
Խմելնիցկու մարզ՝ Ստարկոնստանտինով․ ռազմական օդանավակայանի գնդակոծություն
Ժիտոմիրի մարզ՝ գնդակոծվել է Օզյորնի քաղաքային տիպի բնակավայր, ոչնչացվել է մեկ ինքնաթիռ
Վինիցկի մարզ՝ Բոխոնիկի բնակավայր, զորամասի գնդակոծություն
Վինիցկի մարզ՝ Տուլչին եւ Տեպլիկ քաղաքներ․ պայթյուններ զորամասերում
Իվանո-Ֆրանկովսկի մարզ՝ զորամասի գնդակոծություն
Խարկով՝ զորամասի (զենիթային զորամասի) գնդակոծություն։