Մայքլ Ջեքսոնի բժիշկն ազատ է արձակվել
Մայքլ Ջեքսոնի բժիշկ Կոնդրատ Մյուրեն ազատ է արձակվել Լոս Անջելեսի բանտից: 60-ամյա բժիշկը մեղավոր էր ճանաչվել երգչի սպանության մեջ: Բժշկի փաստաբանի խոսքով' Մայքլ Ջեքսոնը մահացել է դեղերի չարաշահումից: Բժիշկը հեռացել է բանտից ետևի դռնով' լրագրողների և հանրության աչքին չերևալու համար:
Հիշեցնենք, որ 2011 թվականին նա ենթարկվել էր 4 տարվա ազատազրկման: Նա առանձին բանտախցում է անցկացրել իր օրերը: Պատժի կեսը կրելուց հետո նրան թույլ էին տվել օգտվել հեռախոսից: Փաստաբանի խոսքով' բժիշկը հույս ունի վերահանգնել իր լիցենզիան: