Գերմանիայի ԱԳ նախարարը ճգնաժամային շտաբ Է ձևավորում Ուկրաինայի իրադրության կապակցությամբ
Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը ժամը 08:30-ին (Երեւանի ժամանակով 11:30-ին) կառավարության ճգնաժամային շտաբի նիստ Է նշանակել արտաքին գործերի նախարարությունում: Այդ մասին հաղորդել Է ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:
Բերբոկը հայտարարել Է, որ «Ռուսաստանը խախտում Է միջազգային կարգի տարրական կանոնները»: «Մեր գործընկերների հետ միասին մենք կհակազդենք: Մեր ողջ համերաշխությունն Ուկրաինայի հետ Է»,-ասել Է Բերբոքը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լույս հինգշաբթի գիշերը հայտարարել Է, թե որոշում Է ընդունել Դոնբասի իրադրության կապակցությամբ հատուկ ռազմական գործողություն անցկացնել:
Հինգշաբթի օրն ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել Է, որ խոցման գերճշգրիտ միջոցների օգնությամբ հարվածներ Է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի ռազմական ենթակառուցվածքին, հակաօդային պաշտպանության օբյեկտներին, ռազմական օդակայաններին եւ օդուժին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: