Էրդողանն Ալիևի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունները եւ «ռուս-ուկրաինական ճգնաժամը»
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը չորեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, մասնավորապես, քննարկվել է «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամը», փոխանցում է ТАСС-ը:
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության ամրապնդման հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրները, հատկապես՝ Հայաստանի հետ հարաբերությունները, ինչպես նաեւ ռուս-ուկրաինական ճգնաժամը»,- լրագրողներին հայտնել են Էրդողանի գրասենյակից։
Մինչդեռ Ռուսաստանը բազմիցս ընդգծել է, որ ներուկրաինական հակամարտության կողմ չի հանդիսանում։