Թրամփը հանճարեղ է անվանել ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն ճանաչելու Մոսկվայի քայլը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հանճարեղ և շատ խելամիտ է անվանել ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն ճանաչելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը։ Այս մասին նա ասել է iHeart ռադիոկայանի եթերում։
«Երեկ ես միացրեցի հեռուստացույցն ու ասացի․ «Դա հանճարեղ է»։ Պուտինը Ուկրաինայի մեծ մասն անկախ հռչակեց։ Հիանալի է»,- ասել է Թրամփը։
Նախկին նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն եւս պետք է նման կերպ վարվի իր հարավային սահմաններում։