Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է վեց օդանավակայանի ուղղությամբ հարվածների մասին
Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է, որ ռուսական զորքերը հրթիռառումբային հարվածներ են հասցրել վեց օդանավակայանի ուղղությամբ։ Հաղորդագրությունը հրապարակվել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի ֆեյսբուքյան էջում։
«Այսօր՝ փետրվարի 24-ին, ժամը 05:00-ին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը սկսել են արեւելքում մեր ստորաբաժանումների ինտենսիվ հրետակոծումը, ինչպես նաեւ հրթիռառումբային հարվածներ են հասցրել Բորիսպոլի, Օզերնոյի, Կուլբակինի, Չուգուեւի, Կրամատորսկի, Չեռնոբաեւկայի օդանավակայանների, Ուկրաինայի զինված ուժերի ռազմական օբյեկտների ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գլխավոր շտաբը հայտնել է նաեւ պետական սահմանի երկայնքով ուկրաինական բնակավայրերի հրետակոծման մասին։