Ուկրաինան Թուրքիային խնդրել է փակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները
Թուրքիայում Ուկրաինայի դեսպանն Անկարային խնդրել է սահմանափակել Բոսֆորի և Դարդանելի տարածք ռուսական ռազմանավերի մուտքը:
Այդ մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները: Թուրքիայում Ուկրաինայի դեսպանության թվիթերյան էջն էլ գրել է. «Մենք այս կարևոր պահին օգնություն ենք խնդրում ռազմավարական դաշնակից Թուրքիայից և Թուրքիայի ժողովրդից»: