Ուկրաինայի գլխավոր շտաբը հերքում է Օդեսայում ռուսական զորքերի վայրէջքի մասին տեղեկությունը
Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է, որ ռուսական զորքերը հրթիռառումբային հարվածներ են հասցրել ուկրաինական վեց օդանավակայանների ուղղությամբ։ Հաղորդագրությունը հրապարակվել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի ֆեյսբուքյան էջին։
«Օդեսայում ռուսական զորքերի վայրէջքի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է Գլխավոր շտաբի հայտարարության մեջ: