Կուլեբա. Աշխարհը կարող է և պետք է կանգնեցնի Պուտինին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լայնամասշտաբ պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ։ Այս մասին թվիթերյան իր էջին գրել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
«Պուտինը լայնածավալ պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ: Ուկրաինայի խաղաղ քաղաքների վրա հարձակումները շարունակվում են: Սա նվաճողական պատերազմ է։ Ուկրաինան կպաշտպանվի եւ կհաղթի: Աշխարհը կարող է եւ պետք է կանգնեցնի Պուտինին: Գործելու ժամանակն է՝ հենց հիմա»։