ՆԳՆ-ում ուկրաինացիներին խորհուրդ են տալիս մինչ ազդանշանը մնալ տանը, բայց պատրաստ պահել «տագնապի ճամպրուկը»
Ուկրաինայի ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս տանը մնալ մինչ ազդանշանը, բայց «տագնապի ճամպրուկը» պատրաստ լինի։ Այս մասին UNIAN-ին տված մեկնաբանությունում ասել է ՆԳՆ մամուլի քարտուղար Ելենա Մատվեեւան։
«Քանի դեռ ազդանշան չկա, քաղաքացիները թող տանը մնան: Հենց ազդանշան լինի։ Իրենց հանգստության համար թող հիմա մտնեն Արտակարգ իրավիճակների պետական ծառայության կայք, այնտեղ հրահանգներ կան։ Այնտեղ նշվում է, թե ինչ պետք է անել ահազանգի ազդանշանը լսելուց հետո: Եւ թող ստուգեն տագնապի ճամպրուկը՝ արդյո՞ք բոլորն են այն հավաքել եւ արդյո՞ք բոլոր իրերն են հավաքված»,- ասել է ՆԳՆ մամուլի քարտուղարը։