Աշխարհը պատասխանատվության կկանչի Ռուսաստանին. Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինան ենթարկվել է Ռուսաստանի կողմից «չպատճառաբանված և չարդարացված» հարձակմանը, որը պատասխանատու է այն մահերի և ավերածությունների համար, որոնք հակամարտությունն իր հետ բերում է:
«Նախագահ Պուտինն ընտրել է կանխամտածված պատերազմ, որը կհանգեցնի աղետալի զոհերի և տառապանքների», ասվում է Բայդենի հայտարարության մեջ:
ԱՄՆ նախագահը հավելել է, որ համակարգելու է գործողությունները ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ՝ երաշխավորելու Ռուսաստանին «վճռական համատեղ պատասխան, որը կզսպի դաշինքի դեմ ցանկացած ագրեսիա»: «Աշխարհը պատասխանատվության կկանչի Ռուսաստանին»,- ասել է նա։