Բեռլինի և Փարիզի պատմական շենքերն ու շինությունները լուսավորվել են Ուկրաինայի դրոշի գույներով
Չորեքշաբթի երեկոյան Գերմանիայի մայրաքաղաքը լուսավորել է Բրանդենբուրգի դարպասը՝ Բեռլինի ամենահայտնի տեսարժան վայրը, Ուկրաինայի ազգային կապույտ եւ դեղին գույներով՝ որպես Ռուսաստանի հետ խորացող ճգնաժամի պայմաններում Կիեւի հետ միասնության նշան, հաղորդում է Reuters-ը:
Փարիզում իշխանությունները, ի նշան Ուկրաինայի հետ համերաշխության, նույն գույներով լուսավորել են քաղաքապետարանը, քաղաքապետի նստավայրը եւ տեղական վարչակազմը:
«Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Ուկրաինայի ժողովրդին, ուկրաինական արմատներով բազմաթիվ բեռլինցիներին եւ բազմաթիվ ռուսներին, ովքեր խաղաղություն են ցանկանում Ռուսաստանում եւ Ուկրաինայում»,- ասվում է Բեռլինի քաղաքապետ Ֆրանցիսկա Գիֆիի հայտարարության մեջ:
Իր հերթին, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, ով նաեւ Ֆրանսիայում առաջիկա նախագահական ընտրությունների թեկնածու է, չորեքշաբթի հայնել էր, որ «պատերազմի ուրվականը կրկին շրջում է Եվրոպայի շեմին»: