Գիտնականները հայտարարել են Չիլիում ձկան զանգվածային ոչնչացման մասին
Հազարավոր սատկած սարդիններ ու անչոուսներ Չիլիի Բիոբիո շրջանի լողափ են նետվել անբացատրելի բնական երեւույթի հետեւանքով, հաղորդում Է Euronews-ը։
Լողափն արծաթափայլ է դարձել ջրափնյա գծի շրջանում հսկայական քանակությամբ սատկած ձկան պատճառով։ Բնապահպաններն այժմ ուսումնասիրում են տարածաշրջանում ջրի որակը եւ ափամերձ գոտու մաքրման գործողություն են իրականացնում։
«Մենք չենք կարող սատկած ձկներին հեռացնելու համար հողափոր մեքենաներ բերել, ինչպես սովորաբար լինում է, երբ մեր ափին ջրիմուռների մաքրում է տեղի ունենում։ Այստեղ մենք չենք կարող դա անել։ Դա պետք է անել ձեռքերով», - հայտարարել Է տեղի քաղաքապետ Իվոնն Ռիվասը։
Սա Չիլիի այս հատվածում լողափերում սատկած ձկների հայտնաբերման առաջին դեպքը չէ: Նման միջադեպերը, որոնց մասին հաղորդվել էր 2021 թվականին, բացատրվում էին ավելի խորը ջրերում թթվածնի ցածր մակարդակով, երբ ձուկը լողում էր ափային գծին մոտ՝ սննդարար նյութեր որոնելու համար։