Հայտնի է՝ որքան է կազմում Ադրբեջանի արտաքին պարտքը
2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ, տարբեր միջազգային ֆինանսական և վարկային հաստատությունների և օտարերկրյա բանկերի հետ կնքված վարկային պայմանագրերով Ադրբեջանի արտաքին պետական ուղղակի պարտքը կազմել է 7,393,4 մլն ԱՄՆ դոլար կամ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 13,5%-ը։ Պետական ձեռնարկությունների ներգրաված արտաքին պարտքը կազմել է 742,3 մլն ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 1,4%-ը, ընդհանուր արտաքին պետական պարտքը կազմել է 8,135,7 մլն ԱՄՆ դոլար (13,830,7 մլն մանաթ) կամ ՀՆԱ-ի 14,9%-ը։