Ադրբեջանցի պատգամավորները պատմել են «Իրևանում» իրենց զբոսանքների մասին
Ադրբեջանցի պատգամավորները, որոնք Երեւանում մասնակցում են Եվրանեսթի նիստին, շարունակում են ցույց տալ իրենց լկտիությունը:
Այդպես, այցելելով Երեւանի իրանական «Կապույտ մզկիթը»՝ տնտեսական քաղաքականության, արդյունաբերության եւ ձեռներեցության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Թահիր Միրկիշիլին սոցցանցի իր միկրոբլոգում հույս է հայտնել, որ «իրական տերերը շուտով կկարողանան իրենց աղոթքներն անել այս մզկիթում»
Ապա Միրկիշիլին այցելել է Հաղթանակի զբոսայգի եւ լուսանկարվել մարտական տանկի ֆոնին։ Իր էջին նա իրադարձությունն այսպես է նկարագրել. «Չնայած տանկը հին է, բայց շատ հուսալի տեխնիկա է։ (1941-1945 թթ. զբոսայգի Իրեւանում)»:
Մեկնաբանություններում ոգևորված ադրբեջանցիները գրում են, թե Երևանը «հին ադրբեջանական» քաղաք է, մեղադրում հայերին «ադրբեջանական տուֆով» շինություններ կառուցելու մեջ: