ՀՀ-ում Իրանի դեսպանատունը` Երևանի Կապույտ մզկիթն ադրբեջանական անվանած ադրբեջանցի պատգամավորների հայտարարության մասին
ՀՀ-ում Իրանի դեսպանատունն արձագանքել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավորների հայտարարությանը, թե իբր Երևանի Կապույտ մզկիթն ադրբեջանական է:
«Իրանական արվեստի խորհրդանիշ Կապույտ մզկիթը վերջին 3 տասնամյակների ընթացքում կրկին դարձել է Հայաստանում ապրող մուսուլմանների աղոթատեղի և հավաքատեղի և զբոսաշրջային տեսարժան վայր։ Մեծ երջանկություն է, որ պահպանվել է նրա դարավոր պարսկական վիմագրությունը։ Ո՞վ կարող է կարդալ այն:
Նրանք, ովքեր հետաքրքրվում են պատմությամբ, քաջատեղյակ են Կապույտ մզկիթի ճարտարապետության բարձր մշակութային արժեքին ու ինքնատիպությանը, որն ունի ավելի քան երկու հարյուր տարի առաջվա պարսկերեն արձանագրություններ։ Մեծ հաջողություն է, որ այս պատմական արձանագրությունները պահպանվել են»։