Երևան, 29.Նոյեմբեր.2024, 00:00 |
«Սառցե դարաշրջանը» շարունակություն կունենա Էներգետիկները՝ սպառնալիք երեխաների առողջությա... Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավան... «Նոա»-ի գլխավոր մարզիչը «Վիկինգուր»-ի հետ ոչ-... ՀՀ-ում պատրաստվում են թուրքական պահանջով կրճա... «The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է ... Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը ... Հունգարիայում կբացվի Հայաստանի Հանրապետության... Հայտնի է՝ երբ Ֆլորենտինո Պերեսը կորոշի Անչելո... Արզաքանցյանը զանգեց Սուրենին, ասաց՝ քո ընկերո... «Նոա»-ն Երևանում չհաղթեց «Վիկինգուր»-ին Իսրայելն ու «Հըզբոլլահը» միմյանց մեղադրել են ... Ժամանակավոր արգելք է սահմանվել մի շարք գյուղա... Խաբեությամբ կնքված ցանկացած միջազգային պայման... Լարված իրավիճակ՝ Վրաստանում․ Ռուսթավելիի փողո... Օգնություն՝ փախստականներին. Լեհաստանի նախագահ... Պատերազմը չի ավարտվել. խաղաղությունը հավերժակ... Թմրամիջոցներ տարածող մայրն ու որդին հայտնաբեր... ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը... ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Ալբանիայի կառավարությա... Դանիայում օրինականացվել է բժշկական կանեփը Վրաստանում բողոքի ակցիաներ են․ պատճառը վարչապ... Վանաձորում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»... Մոլդովայի Սահմանադրական դատարանը նախագահ է ճա... Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա ա... Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուր... Ոստիկանությունը զգուշացնում է՝ տարատեսակ վկայ... Հայաստան-Հնդկաստան համագործակցության հերթական... Արարատ Միրզոյանը և Ֆինլանդիայի նախագահը մտքեր... Նախանշվում է Հայաստան-Արգենտինա շփումների ակտ... Պետք է նոր մակարդակի բերենք ՊԵԿ-ի աշխատանքը. ... ՌԴ-ում Հայաստանի և Իրանի դեսպանները քննարկել ... Փաշինյանն արդարադատության նախարարին գործուղու... Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, հա... Դատապարտյալը 22 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ... «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ատրճանակ, նռնակ և այլ... Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյա... Միրզոյանը և Էլինա Վալտոնենը հանգամանալից քննա... Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝... Կայացել է Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ ն... Ո՞րն է ամենափոշոտ քաղաքը Հայաստանում Հայաստանի և Ղազախստանի միջև հաստատված է փոխգո... Երևանում բախվել են 2 «BMW», «Nissan»-ն ու «Hy... Անտառային հրդեհներ՝ Ավստրալիայում․ մի քանի քա... Հնարավոր է անվճար և անանուն հետազոտություններ... Փաշինյանը բացատրում է՝ ինչ է անհրաժեշտ Գյում... «Հանե՛ք նաուշնիկները»․ Ռոբերտ Քոչարյանի և դատ... Հայաստանն արդեն մեկ տարի է՝ անտեսում է ՀԱՊԿ գ... Անահիտ Մանասյանն ու Մարյա Վախենարն անդրադարձե... Ոստիկանությունում նախանշել են թմրամիջոցների շ... Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին նոր մե... Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար, վիրավորվել՝... Պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ հեռուստատեսային հեռա... 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու ա... Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամ... Միրզոյանը և Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահը ... Ռեալը ՉԼ-ի հակառեկորդ է գրանցել Որոնվում է տեսանյութում երևացող անձը ԲԴԽ-ում նախագահ չեն կարողանում ընտրել․ ինչ է ... «Ինձնից ավելի հայրենասեր մարդ ես չեմ պատկերաց... Երևանում «Nissan Elgrand»-ը բախվել է ռեստորան... Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Հայաստանում իշխանության զավթում է տեղի ունենո... Արագածոտնի մարզ, գյուղ Երզնկա․ Սուրենյանը տես... Դատավոր Սարգիս Պետրոսյանը և փաստաբան Արամ Վար... Նոր դոկտրինով Ռուսաստանի միջուկային «հովանոցն... Ձմռանը ամառային անվադողերով երթևեկելու համար ... ՔՊ-ում շատ լավ գիտեն, որ Գյումրիում վարկանիշ ... «Հլը մի վայրկյան մի պզզցրեք, վարչապետն անցնու... Վարչապետը հանձնարարել է, որ իր մասնակցությամբ... «Ծանոթ չեք գործի նյութերին, թե չէ նման հարց չ... Շատ օգտատերեր կոչ էին անում արգելել ծխախոտի և... Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել Ատոմայի... «Ես եմ ոստիկաններին բերման ենթարկել՝ իմ մեքեն... Ուկրաինան հայտնել է իր էներգետիկ օբյեկտների վ... Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ... Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուր... Արթուր Պողոսյանը նշանակվեց Քննչական կոմիտեի ն... Էդուարդ Հակոբյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան աջակցություն ... Վրաերթի ենթարկված 11-ամյա երեխայի կյանքը երկա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Կառավարության նիստ․ Ուղիղ 8-ամյա Սոֆիա Բաղրամյանը շախմատի աշխարհի պատան... Մեքսիկայի նախագահն արձագանքել է Թրամփի պնդում... Կառավարությունը ներքին կարգով ձգում է արցախցի... Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը և Սեյրան ... Հրդեհ՝ Լեռնավան գյուղում. դեպքի վայր է մեկնել... Դեսպան Մակունցն ու Քրիստինա Քվինը քննարկել են... Աստղագուշակ՝ նոյեմբերի 28-ի համար Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենան... Արփինե Սարգսյանն ազատել է համակարգի թիվ մեկ «... ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն. «Հրապարակ... Գյումրու ՔՊ ղեկավարը թմրանյութի մեկ թեստ է հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասն... Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լո...

Երևանում հանցագործության դեպքերի թիվն աճել է. Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Երևան քաղաքի դատախազությունում անցկացրել է խորհրդակցություն՝ ամփոփելով 2021թ. ընթացում մայրաքաղաքում հանցավորության ընդհանուր շարժընթացի, դրա դեմ պայքարի, Երևան քաղաքի և վերջինիս վարչական շրջանների դատախազությունների կատարած աշխատանքի արդյունքներըԽորհրդակցությանը մասնակցել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ինչպես նաև՝ հետաքննության և նախաքննության մարմինների՝ Երևան քաղաքի ստորաբաժանումների ղեկավարները:

Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը զեկուցել է, որ 2021թ. մայրաքաղաքում գրանցվել է հանցագործության 16438 դեպք՝ նախորդ տարվա 13892 դեպքի փոխարեն, այսինքն՝ դեպքերը աճել են 2546-ով կամ 18.3 % – ով: Բացահայտումը կազմել է 51.6%՝ նախորդ տարվա 50.4% – ի դիմաց:

Հատկապես անհանգստացնող է համարվել մայրաքաղաքում սպանությունների կատարման դեպքերի աճը: Մասնավորապես, 2021թ. Երևանում արձանագրվել է սպանության 26 դեպք, որը նախորդող տարվա համեմատ ավելի է 15-ով կամ 136.4%-ով: Անդրադառնալով այս խնդրին՝ Երևան քաղաքի դատախազը նշել է, որ դրանց մի մասը կատարվել է լարված հարաբերությունների, անձնական թշնամանքի և վրեժի հողի վրա: Որոշ դեպքերում դրանք կատարվել են նաև քրեական ենթամշակույթից ածանցվող մտածողության և վարքագծի ազդեցությամբ:

ՀՀ գլխավոր դատախազն այս կապակցությամբ առկա իրավիճակը համարել է ահազանգող։ Նա շեշտել է հատկապես պրոֆիլակտիկ, կանխարգելիչ միջոցառումների, հանցավոր վարքագիծ ունեցող անձանց նկատմամբ հսկողության գործառույթների անշեղ իրականացման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նաև, որ մայրաքաղաքում ավելացել են կրկնահանցագործությունները: Արթուր Դավթյանը հանձնարարել է սպանության, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու, ավազակության բոլոր դեպքերն ուսումնասիրել, և այն դեպքերում, երբ կպարզվի, որ դրանց նպաստել է նաև պրոֆիլակտիկ պարտադիր աշխատանքների կատարման պարտականությունների չկատարումը, համաչափորեն նախաձեռնել Ոստիկանության տվյալ աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու գործընթաց: Իսկ քրեական ենթամշակույթի դեմ պայքարում որևէ նահանջ, փոխզիջում չպետք է լինի:

Խնդրահարույց ուղղություններից մեկը շարունակում է մնալ մայրաքաղաքում երթևեկության կանոնների հանցավոր խախտման, մահվան ելքով դեպքերի աճը: 2021թ. մայրաքաղաքում գրանցվել է ՃԵԿ խախտման հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու 625 դեպք, որը 15.5%-ով ավելի է նախորդող տարվա համեմատ, իսկ մահվան ելքով դեպքերը եղել են 64-ը՝ 2020թ. 59 դեպքի դիմաց: Որոշ չափով աճել է այս բնույթի հանցագործությունների բացահայտման մակարդակը՝ կազմելով 85.1%, նախորդ տարված 79.8%-ի դիմաց:

Արթուր Դավթյանը դատախազներին հանձնարարել է յուրաքանչյուր նման քրեական գործով օպերատիվ կերպով պարզել ՃՏՊ-ի պատճառները և նպաստած գործոնները և բոլոր այն դեպքերում, երբ դրանք պայմանավորված են իրավասու մարմինների գործառույթների, դրանց թերի կատարման հետ, այդ մարմիններին պարտադիր ներկայացնել դրանց վերացմանն ուղղված՝ առարկայական լուծումների առաջարկներ պարունակող միջնորդագրեր:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ Երևան քաղաքի դատախազության հետ արդյունավետ հաղորդակցություն է հաստատվել: Դրա արդյունքում դատախազությունից ստացել են այնքան տեղեկատվություն, որը թույլ է տալիս բավարար վերլուծությունների հիման վրա հասցեական միջոցառումներ իրականացնել մայրաքաղաքում տրանսպորտային երթևեկության անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ: Նա նաև մանրամասներ է ներկայացրել քաղաքապետարանի կողմից երթևեկության կազմակերպման ոլորտում նախաձեռնված բարեփոխումներից, որոնք մի մասով ուղղված են նաև ՃԵԿ իրավախախտումների արձանագրման առավել ճկուն համակարգի ներդրմանը:

Թեև ընդհանուր առմամբ հանցագործությունների պատճառների և նպաստող պայմանների վերացման նպատակով իրավասու մարմիններին կամ սուբյեկտներին Երևան քաղաքի և վարչական շրջանների դատախազությունների դատախազների կողմից միջնորդագրեր ներկայացնելու ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է, սակայն գլխավոր դատախազը դա բավարար չի համարել: Նա նշել է, որ այդ գործառույթի իրականացումը իրավիճակի փոփոխմանը միտված դատախազական ներգործության ամենաազդեցիկ միջոցներից է, և այդ գործիքը պետք է կիրառվի բոլոր անհրաժեշտ դեպքերում: Ընդ որում՝ նա հանձնարարել է նախաձեռնողականությունն ավելացնել ոչ միայն միջնորդագրերի ներկայացման, այլ նաև դրանցով գործնական արդյունքների ապահովմանը հետամուտ լինելու հարցում: Արթուր Դավթյանը շեշտել է, որ ինչպես այս, այնպես էլ նախնական քննության արդյունավետության, լրիվության և բազմակողմանիության ապահովման նպատակով նախաքննության մարմիններին արդյունավետ ցուցումներ, օպերատիվ-հետախուզական մարմիններին առարկայական հանձնարարություններ տալու դատախազական գործառույթի իրականացման ցուցանիշը դառնալու է դատախազների խրախուսման, առաջխաղացման հարցի քննարկման հիմնական բաղադրիչներից մեկը:

Այս առումով Սևակ Հովհաննիսյանը նշել է, որ Երևան քաղաքի դատախազության և մայրաքաղաքի վարչական շրջանների դատախազների կողմից ներկայացվել է ընդհանուր 421 միջնորդագիր և հաղորդում, իսկ քրեական գործերով վարույթն իրականացնող մարմնին տրվել է 1919 ցուցում, հետաքննության մարմնին՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու 842 հանձնարարություն, որոնք ևս կրկնակի ավելի են նախորդող տարվա համեմատ:

Դրանից բացի՝ դատախազների կողմից նախնական քննության օրինականության ապահովման համատեքստում վերացվել են վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին 127, քրեական գործի վարույթը կարճելու մասին 262, ինչպես նաև քրեական գործի վարույթը կասեցնելու մասին 418 որոշում: Նրանց կողմից նաև հաստատվել է 1869 քրեական գործով մեղադրական եզրակացություն, այդ գործերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բնակարանային գողությունների դեպքերի նվազմանը, դրան միտված դատախազության նախաձեռնությունների շարունակմանը, Երևանի ժամանցային վայրերում գիշերային ժամերին տեղի ունեցող խուլիգանությունների դեմ պայքարի միջոցների կոշտացմանը, Երևանի խոշոր առևտրի կենտրոններում տեղի ունեցող գողությունների դեմ պայքարի արդյունավետությանը: Մանրամասն քննարկվել են նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում Երևան քաղաքի դատախազության կողմից նախաձեռնված ոլորտային ծավալուն ուսումնասիրությունների միջանկյալ արդյունքները:

Ամփոփելով՝ ՀՀ գլխավոր դատախազը տվել է խորհրդակցության արդյունքներից բխող կոնկրետ այլ հանձնարարություններ ևս:

Նա շնորհակալություն է հայտնել դատախազներին՝ 2021թ. ընթացքում տեղի ունեցած համապետական ընտրությունների օրինականությունը, քաղաքացիների ընտրական ազատ կամարտահայտությունն ապահովելու հարցում դրսևորած հետևողականության, պետության կայունության տեսանկյունից վճռորոշ ժամանակահատվածում բացարձակ քաղաքական զսպվածություն և պետական ծառայողին հարիր անկողմնակալություն ցուցաբերելու համար:

Նա շեշտել է, որ դատախազության ստորաբաժանումները հիմնական առաջնահերթություն պետք է դարձնեն նաև քաղաքացիների հետ ուղիղ հաղորդակցության ձևավորումը, քաղաքացիների, դատավարության մասնակիցների հետ ինչպես վերջիններիս, այնպես էլ հենց դատախազների նախաձեռնությամբ ընդունելությունների կազմակերպումը:

«Սառցե դարաշրջանը» շարունակություն կունենա Էներգետիկները՝ սպառնալիք երեխաների առողջությա... Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավան... «Նոա»-ի գլխավոր մարզիչը «Վիկինգուր»-ի հետ ոչ-... ՀՀ-ում պատրաստվում են թուրքական պահանջով կրճա... «The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է ... Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը ... Հունգարիայում կբացվի Հայաստանի Հանրապետության... Հայտնի է՝ երբ Ֆլորենտինո Պերեսը կորոշի Անչելո... Արզաքանցյանը զանգեց Սուրենին, ասաց՝ քո ընկերո... «Նոա»-ն Երևանում չհաղթեց «Վիկինգուր»-ին Իսրայելն ու «Հըզբոլլահը» միմյանց մեղադրել են ... Ժամանակավոր արգելք է սահմանվել մի շարք գյուղա... Խաբեությամբ կնքված ցանկացած միջազգային պայման... Լարված իրավիճակ՝ Վրաստանում․ Ռուսթավելիի փողո... Օգնություն՝ փախստականներին. Լեհաստանի նախագահ... Պատերազմը չի ավարտվել. խաղաղությունը հավերժակ... Թմրամիջոցներ տարածող մայրն ու որդին հայտնաբեր... ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը... ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Ալբանիայի կառավարությա... Դանիայում օրինականացվել է բժշկական կանեփը Վրաստանում բողոքի ակցիաներ են․ պատճառը վարչապ... Վանաձորում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»... Մոլդովայի Սահմանադրական դատարանը նախագահ է ճա... Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա ա... Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուր... Ոստիկանությունը զգուշացնում է՝ տարատեսակ վկայ... Հայաստան-Հնդկաստան համագործակցության հերթական... Արարատ Միրզոյանը և Ֆինլանդիայի նախագահը մտքեր... Նախանշվում է Հայաստան-Արգենտինա շփումների ակտ... Պետք է նոր մակարդակի բերենք ՊԵԿ-ի աշխատանքը. ... ՌԴ-ում Հայաստանի և Իրանի դեսպանները քննարկել ... Փաշինյանն արդարադատության նախարարին գործուղու... Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, հա... Դատապարտյալը 22 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ... «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ատրճանակ, նռնակ և այլ... Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյա... Միրզոյանը և Էլինա Վալտոնենը հանգամանալից քննա... Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝... Կայացել է Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ ն... Ո՞րն է ամենափոշոտ քաղաքը Հայաստանում Հայաստանի և Ղազախստանի միջև հաստատված է փոխգո... Երևանում բախվել են 2 «BMW», «Nissan»-ն ու «Hy... Անտառային հրդեհներ՝ Ավստրալիայում․ մի քանի քա... Հնարավոր է անվճար և անանուն հետազոտություններ... Փաշինյանը բացատրում է՝ ինչ է անհրաժեշտ Գյում... «Հանե՛ք նաուշնիկները»․ Ռոբերտ Քոչարյանի և դատ... Հայաստանն արդեն մեկ տարի է՝ անտեսում է ՀԱՊԿ գ... Անահիտ Մանասյանն ու Մարյա Վախենարն անդրադարձե... Ոստիկանությունում նախանշել են թմրամիջոցների շ... Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին նոր մե... Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար, վիրավորվել՝... Պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ հեռուստատեսային հեռա... 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու ա... Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամ... Միրզոյանը և Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահը ... Ռեալը ՉԼ-ի հակառեկորդ է գրանցել Որոնվում է տեսանյութում երևացող անձը ԲԴԽ-ում նախագահ չեն կարողանում ընտրել․ ինչ է ... «Ինձնից ավելի հայրենասեր մարդ ես չեմ պատկերաց... Երևանում «Nissan Elgrand»-ը բախվել է ռեստորան... Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Հայաստանում իշխանության զավթում է տեղի ունենո... Արագածոտնի մարզ, գյուղ Երզնկա․ Սուրենյանը տես... Դատավոր Սարգիս Պետրոսյանը և փաստաբան Արամ Վար... Նոր դոկտրինով Ռուսաստանի միջուկային «հովանոցն... Ձմռանը ամառային անվադողերով երթևեկելու համար ... ՔՊ-ում շատ լավ գիտեն, որ Գյումրիում վարկանիշ ... «Հլը մի վայրկյան մի պզզցրեք, վարչապետն անցնու... Վարչապետը հանձնարարել է, որ իր մասնակցությամբ... «Ծանոթ չեք գործի նյութերին, թե չէ նման հարց չ... Շատ օգտատերեր կոչ էին անում արգելել ծխախոտի և... Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել Ատոմայի... «Ես եմ ոստիկաններին բերման ենթարկել՝ իմ մեքեն... Ուկրաինան հայտնել է իր էներգետիկ օբյեկտների վ... Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ... Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուր... Արթուր Պողոսյանը նշանակվեց Քննչական կոմիտեի ն... Էդուարդ Հակոբյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան աջակցություն ... Վրաերթի ենթարկված 11-ամյա երեխայի կյանքը երկա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Կառավարության նիստ․ Ուղիղ 8-ամյա Սոֆիա Բաղրամյանը շախմատի աշխարհի պատան... Մեքսիկայի նախագահն արձագանքել է Թրամփի պնդում... Կառավարությունը ներքին կարգով ձգում է արցախցի... Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը և Սեյրան ... Հրդեհ՝ Լեռնավան գյուղում. դեպքի վայր է մեկնել... Դեսպան Մակունցն ու Քրիստինա Քվինը քննարկել են... Աստղագուշակ՝ նոյեմբերի 28-ի համար Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենան... Արփինե Սարգսյանն ազատել է համակարգի թիվ մեկ «... ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն. «Հրապարակ... Գյումրու ՔՊ ղեկավարը թմրանյութի մեկ թեստ է հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասն... Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լո...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan