Ոստիկանապետից կոշտ գնահատական եմ ակնկալում ցուցարարի ձեռքը կոտրելու համար. Թագուհի Թովմասյան
Տեսանյութեր«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանն այսօր՝ փետրվարի 23-ի կեսգիշերին հինգ ժամ պահվել է ոստիկական բաժանմունքում: Իրավապահ մարմինները երիտասարդ աղջկան մեղադրում են սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու, 5 րոպե շարունակ «Նիկոլ՝ դավաճան, Նիկոլ՝ թուրք» գոռալու, ոստիկանական ծառայողների աշխատանքը խոչընդոտելու, նրանց չենթարկվելու և այլ արարքների համար:
Նշենք, որ կեսգիերն անց մի խումբ երիտասարդներ հավաքվել ու բողոքի ակցիա էին իրականացնում երևանյան այն հյուրանոցի մոտ, որտեղ տեղակայվել էին Եվրանեսթի, այդ թվում նաև՝ ադրբեջանական պատվիրակները:
Եվրանեսթի պատվիրակների անվտանգությունն ապահոհվելիս՝ ոստիկաններն անհամաչափ գործողություններ են իրականացրել ու բերման ենթարկել մի խումբ երիտասարդների: Ըստ նախնական տեղեկությունների՝ երիտասարդներից մեկն անգամ կոտրվածք էր ունեցել:
Մասնագիտական գործունեությունն իրականացնելիս խոչընդոտների ու ոստիկական ուժերի, փաստորեն, նաև մեր գործընկերն է հանդիպել:
Միջադեպն Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն է դատապարտում: Նկատում է՝ Երևանի կենտրոնում քաղաքացիները բողոքում են ադրբեջանցիների ներկայաության դեմ, ու նրանց նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվում, ինչը դուրս է տրամաբանությունից:
Պատգամավոր Թովմասյանը ոստիկանապետ Վահե Ղազարյանից ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ ցուցաբերված անհամարժեք գործողությունների մասով կոշտ գնահատական է ակնկալում:
Ադրբեջանցիների անվտանգության ապահովումը գուցե նաև ոստիկանության աշխատանքն է, շեշտում է հանձնաժողովոի նախագահը, բայց անթուլատրելի է դա անել ՀՀ քաղաքացիներին նսեմացնելու գնով: