Թմբուկավոր ատրճանակը` գոտկատեղում. ոստիկանների բացահայտումը
ՏեսանյութերՈստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Լոռու մարզի Օձուն գյուղի մի բնակիչ մոտը զենք է պահում:
Օպերատիվ տվյալներն իրացվեցին ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների հետ: Փետրվարի 21-ին Օձուն գյուղի քարի մշակման արտադրամասի մոտ 27-ամյա երիտասարդը հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց Տարոնի բաժին: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց առանց գործարանային համարի թմբուկավոր ատրճանակ` լիցքավորված չորս փամփուշտով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, ապօրինի հրազենի ձեռք բերման հանգամանքները պարզվում են: