Ժոզե Մոուրինյոն որակազրկվեց
Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն եւ նրա օգնական Նունու Սանտուշը ոչ մարզական վարքի համար որակազրկվել են Իտալիայի առաջնության երկու խաղով, հաղորդում է Il Tempo-ն։ Ֆիզպատրաստության մարզիչ Ստեֆանո Ռապետին որակազրկվել է մեկ խաղով, իսկ ակումբի մարզական տնօրեն Տիագու Պինտուն՝ մինչեւ մարտի 8-ը։
Մոուրինյոն բաց կթողնի «Սպեցիայի» եւ «Ատալանտայի» դեմ հաջորդ երկու տուրերի հանդիպումները։
«Վերոնայի» դեմ Իտալիայի առաջնության 26-րդ տուրի հանդիպման (2։2) ավելացված ժամանակում Մոուրինյոն կարմիր քարտ էր ստացել մրցավարությունից դժգոհելու համար։ Մոուրինյոն թուրինցի մրցավար Լուկա Պայրետոյի հասցեին բղավել էր, թե ««Յուվենտուսն» է գործուղել նրան՝ ակնարկելով նրա կողմնակալ լինելը»։
Տեսանյութը՝ այստեղ: