Անդրեյ Գուբինը պետք է 15 հազար եվրո վճարի պրոդյուսեր Ֆադեևին
Երգիչ Անդրեյ Գուբինը «Արգումենտի ի ֆակտի» թերթին պատմել է, որ պետք է 15 հազար եվրո վճարի պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեեւին։
Արտիստը պատմել է, որ պետք է վճարի այդ գումարը, քանի որ չի կատարել «Фабрика звезд» իրապատում շոուի մասնակիցների համար երգեր գրելու պատվերը։ Ֆադեևը նրան չորս կոմպոզիցիա է պատվիրել։
«Պետք է աշխատանքի համար 45 հազար եվրո վճարեին։ Ես վերցրի 15-ը եւ արեցի աշխատանքի կեսը, ավարտին հասցրի։ Սակայն այդ պահին «Սերեբրո» խումբը 15 հազար եվրո արժեր մեկ ժամ աշխատանքի համար»,- հիշել է Գուբինը։
Նա ենթադրել է, որ 2003թ․-ին այդ պարտքը էական չէր, այդ պատճառով պրոդյուսերը չի խնդրել այն վերադարձնել։ «Շոու-բիզնեսում 15 հազար եվրոն պարտք չէ, որովհետեւ վաստակած գումարն այլ է»,- հավելել է արտիստը։
Նշենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 30-ին Գուբինը հարցազրույց էր տվել Lenta.ru կայքին, որում ասում էր, որ մտածում է ինքնասպանության մասին: Կյաքը նշում էր, որ արտիստը լուրջ առողջական խնդիրներ ունի: Նրա մոտ ախտորոշվել էր ձախակողմյան պրոսոպալգիա:
Արտիստը պնդում էր, որ տառապում է ուժեղ ցավերից ողջ մարմնում, և ամբողջ իր գումարները ծախսվել են բժիշկների վրա, բայց ապարդյուն: