Հարիի ու Մեգանի պատճառով․ արքայազն Ջորջը կարող է նաև թագավոր չդառնալ
Փորձագետ Դանիելա Էլզերը հայտարարել է, որ արքայազն Ջորջը Հարիի եւ Մեգան Մարքի պատճառով կարող է չդառնալ Մեծ Բրիտանիայի թագավոր։ Արքայազն Ջորջը՝ Եղիսաբեթ Երկրորդի ավագ ծոռը, բրիտանական գահի համար հերթում երրորդն է։ Նա ժառանգորդ է հորից՝ Ուիլյամից եւ պապից՝ արքայազն Չարլզից հետո։
Արդեն իսկ մի քանի ենթադրություններ կան, թե արդյոք միապետությունը կշարունակի գոյություն ունենալ, երբ կհասնի գահ բարձրանալու նրա հերթը։ Փորձագետը համաձայն է Բուքերովյան մրցանակակիր, բրիտանացի գրող Հիլարի Մանթելի հետ։ Հիլարին պնդում է, որ միապետությանը երկու սերունդ է մնացել՝ արքայազն Չարլզը եւ արքայազն Ուիլյամը։
Էլզարը նկատի ունի բազմաթիվ խնդիրները, որոնք շրջապատել են արքայական ընտանքին, այդ թվում սեռական բռնության մասին գործը թագուհի Եղիսաբեթի որդու՝ արքայազն Էնդրյուի դեմ եւ ռասիզմի մեղադրանքները, որոնք հնչեցրել են արքայազն Հարին եւ նրա կինը՝ Մեգանը։ Դանիելան վստահ է, որ ներկայիս իրավիճակի համար մեղավոր են արքայազն Էնդրյուն, արքայազն Չարլզը եւ արքայազն Հարին, «երեք արքայազններ, որոնց վարքագիծն ու ընտրությունը բազմաթիվ ճգնաժամեր են առաջացրել, որոնց նմանն արքայական ընտանիքը երբեք չի տեսել»։