Բաքուն ՌԴ ԱԳՆ-ին հորդորել է շտկել Թուրքմենչայի պայմանագրի մասին հրապարակումը սոցցանցում
Բաքուն ՌԴ ԱԳՆ-ին հորդորել է շտկել Թուրքմենչայի պայմանագրի մասին հրապարակումը ՌԴ ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջում։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ հրապարակման մեջ սխալ կա, որը խեղաթյուրում է պայմանագրի տեքստը։ Այդ կապակցությամբ գերատեսչությունը ափսոսանք ու զարմանք է հայտնել։ Բաքվում նշում են, որ տեքստում հիշատակվում է «Արեւելյան Հայաստան» հասկացությունը։ «Անհրաժեշտ ենք համարում խեղաթյուրումը վերացնելը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Փետրվարի 22-ին ՌԴ ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են նյութեր՝ նվիրված 1826-1828թ․ ռուս-պարսկական պատերազմին վերջ դրած Թուրքմենչայի հաշտության պայմանագրի ստորագրման տարեդարձին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։