Բրազիլիայում հեղեղման զոհերի թիվը հասել է 195-ի
Բրազիլական Պետրոպոլիս քաղաքում ուժեղ անձևրեւների պատճառով առաջացած սողանքների եւ հեղեղման զոհերի թիվը հասել է 195-ի։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է Globo հեռուստաալիքը՝ հղում կատարելով փրկարար ծառայություններին։ Ավելի վաղ տեղեկացվել էր 176 զոհի մասին։
Անհայտ կորած է համարվում 69 մարդ։ Զոհերից առնվազն 33-ը երեխաներ եւ դեռահասներ են։ Փրկարարաորոնողական գործողությունը ութերորդ օրն է՝ շարունակվում է, այն դժվարանում է ուժեղ քամու եւ անձրեւների պատճառով։
Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, փրկրարար ծառայությունները տեղեկություններ են ստացել մոտ 190 սողանքի եւ 230 փոքր միջադեպերի մասին, 80 բնակելի շինություն վնասվել է, դրանցից առնվազն 54-ը՝ լիովին քանդվել։ Քաղաքի (որտեղ փետրվարի 15-ին տեղումների մակարդակը կազմել է 260 միլիմետր, ինչն ավելին է, քան ամսական նորմը) իշխանությունները սուգ են հայտարարել եւ արտակարգ դրություն մտցրել։