ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտնել են ահաբեկչությունների մասին․ երեկոյան և գիշերն անհանգիստ է եղել
Հրադադարի վերահսկման եւ համակարգման միացյալ կենտրոնը ԼԺՀ-ի ներկայացուցչությունը հայտնել է Լուգանսկում տեղի ունեցած ահաբեկչության մասին։
«Հերթական ահաբեկչությունն է տեղի ունեցել Լուգանսկում ժամը 04:15-ի սահմաններում։ Պայթյունի վայրում աշխատում են օպերատիվ ծառայություններն ու իրավապահ մարմինները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պայթյուն է տեղի ունեցել այսօր Դոնեցկի Լենինսկի շրջանի հեռուստակենտրոնի խմբագրության 4-հարկանի շենքում։ Այս մասին այսօր dan-news-ին հայտնել է Առաջին հանրապետական ալիքի գլխավոր տնօրեն Սերգեյ Պելյանիցինը, ով այդ պահին գտնվել է հեռուստակենտրոնում։
Նրա խոսքով՝ տուժածներ չկան։
Հզոր պայթյուն է որոտացել նաեւ Դոնեցկում, որը լսել են մի քանի շրջանների բնակիչներ։
Երեկ երեկոյան մայրաքաղաքի Կալինինսկի շրջանում մահափորձ է տեղի ունեցել ԴԺՀ-ի պաշտպանության նախկին նախարար Վլադիմիր Կոնոնովի դեմ։