Բլինքենը հրաժարվել է հանդիպել Լավրովի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չեղարկել է Ժնեւում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ այս շաբաթ նախատեսված հանդիպումը, հաղորդում է CNN-ը։
«Հիմա, երբ մենք տեսնում ենք, որ ներխուժումը սկսվում է, եւ Ռուսաստանը հասկացրել է, որ լիովին հրաժարվում է դիվանագիտությունից, հիմա իմաստ չունի այս հանդիպումն անցկացնել։ Ես խորհրդակցել եմ մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ, բոլորը համաձայն են»,- ասել է Բլինքենը։
Նա նշել է, որ երեքշաբթի նամակ է ուղարկել Լավրովին՝ որոշման մասին տեղեկացնելու համար:
Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է մնում դիվանագիտությանը։